Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լվացել են ձեռքերը․ Իշխանը մնացել է կոտրած տաշտակի առաջ

Արդեն իսկ փաստ է, որ Երևանի փողոցներում իշխանափոխության պահանջներով բողոքի ակցիաների կազմակերպիչների միջև կան տարաձայնություններ։ Իշխան Սաղաթելյանը փորձելով իր բուռը հավաքել բոլորին ու դառնալ ընդդիմության առաջնորդ՝ մյուս ընդդիմադիր գործընկերներին լարել է իր դեմ։

 

Ամենևին պատահական չէր, որ Վանեցյանն ու Աշոտյանը մեկնեցին Հայաստանից, խուսափելով պատասխանատվություն ստանձնել Իշխան Սաղաթելյանի հրահրած գործողությունների համար։ Ի դեպ, երկրից մեկնելու մասին Աշոտյանի գրառման մեջ անգամ ակնարկ կար։

Ուշագրավ է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Ֆրանսիայի հրապարակ չեն այցելում նաև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

Չնայած նրան, որ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև կան տարաձայնություններ, միևնույն է, երկւսն էլ առել են ընդդիմության տապալված շարժման հոտը ու խուսափում են դրա համար պատասխանատվություն կրելուց, ու ևս մի քաղաքական պարտություն ստանձնելուց։

Չնայած որ որքան էլ ջանք թափեն դրա համար, միևնույն է, չի ստացվի։

 

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 204 times, 1 visits today)