«Գո՛րծ արեք, էս գործը ծամոն չի, որ ամեն մեկդ քցեք ձեր բերանն ու ձգեք»․ զոհվածի ծնող

Ինչպես արդեն հայտնել ենք, զոհված զինծառայողների ծնողները հավաքվել են ՔԿ-ի մոտ և պահանջում են, հանդիպում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։

Քիչ առաջ ՔԿ աշխատակիցը մոտեցավ ծնողներին և հայտնեց, որ Քյարամյանն այս պահին ՔԿ-ում չէ։ Նա նշեց, որ ՔԿ նախագահը միշտ ընդունել է ծնողներին, հանդիպել յուրաքանչյուրի հետ։

«Ընդունել քիչ ա, գործ արեք, էս գործը ծամոն չի, որ ամեն մեկդ քցեք ձեր բերանն ու ձգեք, ամոթ ունեցեք ու էս հարցին լուծում տվեք»,- ասաց ծնողներից մեկը։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 42 times, 1 visits today)