Նրանք կապել էին ինձ մեքենայի ջեռուցման մարտկոցին եւ ծեծում էին․․․հայ ռազմագերին պատմում է, թե ինչպես են․․․

Նրանք կապել էին ինձ մեքենայի ջեռուցման մարտկոցին եւ ծեծում էին․․․հայ ռազմագերին պատմում է, թե ինչպես են․․․

Հայ զինվորականները VICE World News-ին պատմել են այն դաժան ծաղրուծանակի մասին, որոնց ենթարկվել են ադրբեջանցի զինվորականների կողմից, Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո։

«Արմենը, որ քսանամյա հայ զինվոր է, քնած է եղել լքված խրճիթում, երբ հանկարծակի արթնացել է կրակոցների ձայներից։ Նա դուրս է վազել խրճիթից, որպեսզի հասկանա, թե որտեղից են կրակում։ Ներսում թողել է յոթ ընկերներին եւ միանգամից ընկել ադրբեջանցի զինվորականների կրակի տակ։ «Ադրբեջանցիները կրակում էին մեր վրա, բայց մենք չէինք տեսնում նրանց»,- պատմել է հայ զինվորականը, ով բոլոր հայ զինվորականների հետ պատմել է, թե ինչի միջով է անցել՝ առանց նշելու իրենց անունները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

«Երբ մենք վիրավորվեցինք, սկսեցին ռուսերենով գոռալ, որ հանձնվենք, եւ մեզ կտանեն Կարմիր Խաչ»։ Զինվորականները հանձնվել են, սակայն հենց որ ադրբեջանցի զինվորականների հսկողության տակ են հայտնվել, նրանց սկսել են ծեծել։ Ադրբեջանցի զինվորները նրանց գլխին են հարվածել ոտքով, խրել մարմնի մեջ մետաղյա շամփուր։ Երբ հայ զինվորականներին տեղափոխել են Բաքվի ռազմական ոստիկանություն, ծեծը շարունակվել է։ Արմենը պատմել է, որ իրեն ծեծել են ոտքերով եւ բռունցքներով, փայտի կտորներով հարվածել են գլխին։ Նրա մոտ գլխի վնասվածքներ են եղել, աչքերը ուռչել են։

Ադրբեջանցիները սպառնացել են սպանել։ «Ռազմական ոստիկանությունը չէր հարցաքննում, միայն ծեծում էր։ «Առաջին օրը ինձ շղթաներով կապել են ջեռուցման մարտկոցին, եւ ես այդկերպ ողջ գիշեր անցկացրել եմ հատակին նստած։ Ցավից չէի կարողանում քնել։ Ցավում էր դեմքս, աչքս, ծունկս»։

Արմենը, որ գերության մեջ է մնացել մի քանի ամիս` նախքան ազատ արձակվելը, մեկն է միայն այն շատ հայ ռազմագերիներից, որոնք գերի են եղել եւ ենթարկվել դաժան վերաբերմունքի անցյալ տարվա ռազմական գործողություններից հետո։ Այդ մասին ասել են եւ իրավապաշտպանները, եւ հայ պաշտոնյաները, սակայն Ադրբեջանը հայտարարում է, որ ռազմագերիների հետ վերաբերվել է Ժնեւյան կոնվենցիայի պահանջներին համապատասխան։

(Visited 60 222 times, 2 visits today)