Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը (տեսանյութ)

«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը: 9 ամիս առաջ Ժորան մորը երազում երևացել էր՝ ավետելով, որ եղբայր է ունենալու:

Ընդամենը օրեր անց Լաուրան իմացել էր հղիության մասին և անմիջապես այցելել «Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանին:

Տղայի անունը Գոռ են դրել, փոքրիկը բավական մեծ է ծնվել՝ 4 կգ-ից ավելի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 75 times, 1 visits today)