Երգիչ-երգչուհիները հրաժարվում են այլևս ելույթ ունենալ ընդդիմության հանրահավաքներին

Ընդդիմության փողոցային պայքարի առաջին օրերին հանրահավաքների մարդաշատությունը ապահովելու նպատակով հրավիրվում էին իրենց հավատարիմ երգիչ-երգչուհիների, ովքեր համերգներ էին տալիս Ֆրանսիայի հրապարակում։

Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Սիրոշուն և այլ մշակութային գործիչները իրար հերթ չտալով ծաղկեցնում էին հանրահավաքները։ Սակայն վերջին շաբաթներին հանրահավաքներից անհետացել է մշակութային բաղադրիչը։

Առաջին օրերին մոտալուտ իշխանափոխություն հույս ունեցող երգիչները, ովքեր տաքուկ տեղում էին նախկին իշխանությունների օրոք, հիասթափվել են և այլևս չեն համաձայնվում անգամ գումարի դիմաց մասնակցություն ունենալ ընդդիմության միջոցառումներին։

Նույնիսկ նրանց համար արդեն հստակ է, որ «հայրենիքի փրկության» շարժումը լիովին ձախողվել է և չեն ցանկանում այլևս ասոցացվել ընդդիմության հետ։

Մամուլում անգամ տեղեկություն շրջանառվեց, որ Շուշան Պետրոսյանը արտագաղթել է Միացյալ Նահանգներ։

Անխուսափելիորեն մարման գնացող շարժումը այլևս ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, հանրահավաքների մասնակցության վիճակագրությունը լավագույնս փաստում է դրա մասին։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 830 times, 1 visits today)