Լարված վիճակ է Կապանում. Պահն օրհասական է, տղաների …

Լարված վիճակ է Կապանում. կոմբինատի աշխատակիցները փակել են Կապան-Երևան մայրուղին։

Ակցիայի մասնակիցներից մեկը ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց, որ մի ամբողջ օր տեղեկություն չունեն հանքի աշխատակիցների առողջական վիճակի մասին, քանի որ հանքի բոլոր կապի միջոցներն անջատված են, ցուցարարները պահանջում են շատ արագ վերականգնել կապի միջոցները:

Հանքի աշխատակիցներից ոմանք նաև հացադուլ են հայտարարել.

«Պահն օրհասական է, միացեք մեր խաղաղ պայքարին, տղերքը երեկվանից հացադուլ են անում, հանքի բոլոր կապի միջոցներն անջատել են, տղաների հետ կապ չկա, նրանցից տեղեկություն չունենք, շատ անհանգիստ վիճակ են, տղաների կյանքի հետ են խաղում, չեն ուզում վերականգնել կապի համակարգը, պահանջում ենք շատ արագ վերականգնել բոլոր կապի միջոցները, որպեսզի տեղեկություն ստանանք մեր տղաների մասին»,-հայտարարեց ակցիայի մասնակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում

Օգտակար է արդյոք սուրճը

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 2 142 times, 1 visits today)