Յուրի Շատունովին տեղափոխած շտապօգնության բժիշկների դեմ հարուցվել է…պարզվում է

«Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովին ժամանակին օգնություն չցուցաբերելու մեղադրանքով՝ քրեական գործ է հարուցվել շտապօգնության բժիշկների դեմ։

Այս մասին «Комсомольской правда»-ին տված հարցազրույցում հայտարարել է երգչի մամուլի խոսնակ Արկադի Կուդրյաշովը։

Նրա խոսքով՝ երգչի ինքնազգացողությունը վատացել է սեղանի մոտ, նա հանկարծակի սեղմել է կրծքավանդակը և շնչարգելություն է ունեցել։

Դրանից հետո շտապօգնության կանչ է եղել, սակայն հեռախոսավարն ասել է, որ ավելի լավ է՝ իրենք ինքնուրույն տանեն նրան, քանի որ պետք է շտապօգնության բժիշկներին երկար սպասեն։
«Մեզ տեղափոխեցին մինչև մոտակա բուժկետ, որտեղ ասացին, որ լուրջ դեպք է, և պետք է հիվանդանոց տեղափոխեն։

Մեզ ուղարկեցին շտապօգնության ավտոմեքենա՝ հնագույն «Գազել»՝ առանց սարքավորումների։ Յուրային չհասցրեցինք տանել հիվանդանոց, նա ճանապարհին մահացավ։

Հիվանդանոցում նա արդեն մահացած էր։ Այժմ բժիշկների նկատմամբ քրեական գործ է հարուցվել»,- ասել է Կուդրյաշովը։

Օգտակար է արդյոք սուրճը

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 415 times, 1 visits today)