Ամեն առավոտ լույսը բացվելուն պես գնում եմ ընտանիքս գերեզմաններում բարի լույս ասելու. nճրшգnրծnւթյnւնից երկու ամիս անց դшժшնшբшր uպшնվшծ ընտանիքի հոր առօրյան

Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։

Ավելի ուշ՝ Մելիքսեթյանների համագյուղացի Վրույր Բարսեղյանը ներկայացել էր ոստիկանություն և խոստովանել էր, որ մասնակից է եղել սպանությանը։ Ոստիկանությունը հանտնաբերել և ձերբակալել էր նաև Արկադի Բարսեղյանին։ Այժմ երկուս ոճրագործներն էլ գտնվում են կալանանքի տակ:

Իսկ ինչպե՞ս է գնահատում քննության ընթացքը, այս եւ այլ մանրամասների շուրջ «Իրավունքը» զրուցել է դաժանաբար սպանված ընտանիքի հայր` ՍԵՎԱԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

-Քննությունը շարունակվում է, երկու ամսով կալանքները երկարացրել են, ասում են գործողություններ են անում դեռ, չգիտեմ: Էդ կենդաննիերի հետ ինչ գործողություններ էլ անեն, դրանց պետք է գնդակահարեն, մենակ էդ դեպքում սիրտս մի փոքր կհովանա: Դրանք մարդ կոչվելու իրավունք չունեն, մեղք է նմաններին մարդ անվանել, նրանք կենդանուց էլ վատն են : Ու եթե ինձ մնար նրանց մենակ գնդակարելու կուղարկեի, որ հոգիս ազատվեր էդ տականք կենդանիներից: Թող սատկացնեին, որ ես տեսնեի սիրտս հովանար, թե չէ դատ ու դատաստանը դրանց համար պատիժ չի:

Գիտեք, ամենվատը ինչն է, որ հեչ մարդու հեչ բան չեղավ, սաղ էլ իրենց կյանքով ապրում են, մենակ իմ կյանքը ավիրվեց…

-Մնալու եք ՀՀ-ո՞ւմ, թե՞ գնալու եք:

-Չգիտեմ, դեռ չեմ կարող ասել, նայենք տեսնենք ինչ կլինի, եթե մեջս ուժ գտա` կմնամ, եթե չէ… չգիտեմ, թե ինչ կլինի իմ հետ: Մինչեւ հիմա տուն չեմ մտել, գնում եմ դռան մոտ կանգնում եմ, բայց տուն չեմ մտնում, չեն էլ թողում, գործողություններ են անում: Ես, անկեղծ ասած, չեմ էլ պատկերացնում, թե ոնց եմ մի օր տուն մտնելու, իմ տանը մինչեւ օրս նոյեմբերի 9-ի գիշերն է, ոչ մեկի թույլ չեմ տալիս ձեռք տալ էրեխեքիս ու կնոջս կպած իրերին:

Ինձ էսօր իմ հարազատներն են օգնում, որ սթափ մնամ, ամեն առավոտ լույսը բացվելուն պես գնում եմ ընտանիքս գերեզմաններում բարի լույս ասելու, ու ամեն օր նույն բանը… Ես շնորհակալ եմ, որ Ձեզ նման իսկապես կարեկից մարդիկ դեռ կան, չգիտեմ….

(Visited 546 times, 1 visits today)