Մեր երջանկությունը լիարժեք է

Մեղմացվել են արտակարգ դրության սահմանափակումները, սակայն Էդգար Իգիթյանն ու Լուսինե Չոբանյանը շարունակում են տանը մնալ եւ նվազեցնել վարակվելու ռիսկը: «Սիրուն Սոնա» սերիալում Խորենին մարմնավորող դերասանի կինը խոստովանել է, որ Էդգարը քմահաճ տղամարդ չէ եւ կենցաղային հարցերում հաճախ է իրեն օգնում:«Հետեւում ենք մեկուսացման կոչերին՝ մեր եւ մեր մեծերի անվտանգությունը ապահովելով: Մայիսի 4-ից հետո էլ ոչինչ չի փոխվել մեր առօրյայում. շարունակում ենք միայն անհրաժեշտութան դեպքում դուրսուներս անել, դեռեւս միայն մեր ընտանիքներին ենք այցելում»,- ասել է Լուսինեն:Հագեցած օրեր են անցկացնում.«Երբ կինն ու տղամարդը ոչ միայն ամուսիններ են, այլ նաեւ շատ մտերիմ ընկերներ, հետաքրքրությունները գլուխ են բարձրացնում, եւ օրը լցվում է: Ֆիլմեր ենք դիտում, ժամանցային խաղեր խաղում… Միայն այն, որ սիրելիիդ ներկայությունը քեզ հաճույք է պարգեւում, չես էլ հասցնում ձանձրանալ: Ամուսնությունից հետո մեր կյանքում գրեթե ոչինչ չի փոխվել, ուղղակի ամեն ինչ միասին կիսելու արդյունքում մեր երջանկությունը լիարժեք է դարձել»:

(Visited 74 times, 1 visits today)