Անձնական վիրավորանքներ Նաիրա Զոհրաբյանի հասցեին.նա հրապարակել է իրեն վիրավորողի լուսանկարը

Եվ այսպես, ո՞վ է սաԱյսօր խորհրդարանում թեժ էր, շատ թեժ: Քննարկում էինք Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցն ու բոլորիս հիմնական ասելիքը ատելության, թշնամանքի խոսքը կասեցնելն էր: Ատելության, թշնամանքի խոսքը` նաև հանրային կին գործիչների հանդեպ:Ու կարծես թե բոլորս միակարծիք էինք, որ թշնամանքի, չարության այս լավան պիտի կանգնեցվի: Գալիս եմ տուն և նկարում պատկերված այս պերսոնաժը, ով, պարզվեց, ֆեյք չէ ու, ըստ իր նկարագրի, քանդակագործ է, ունի կին, ընտանիք, գուցե նաեւ երեխաներ, ինձ անձնական վիրավորանքով լի նամակ է ուղարկել:
Տգեղ, շատ տգեղ: Սրան չեմ ճանաչում, երբևէ չեմ տեսել ու անգամ որևէ հարցով չի դիմել, որ մերժած լինեմ, ինքն էլ կատաղի:Պատասխանեցի սույն վիժվածքին, որ կհանդիպենք դատարանում:Սույն վիժվածքի պատասխանը չուշացավ. «պատասխան ես տալու, Էդմոնի օրինակը քեզ վկա, ազգի պազոռ»: Բնականաբար, շատ կոմպակտ փոխանցեցի, թե ինչպես են կոչում անծանոթ կնոջը վիրավորող ու սպառնացող տղամարդկանց և խոստացա, որ հաստատ ենք հանդիպելու դատարանում:
Հիմա հարգելի Ոստիկանապետ, այս գրառումս ընդունեք որպես հայտարարություն հանցագործության մասին։ ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 316-ի առաջին մասով, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի հանցակազմով։Ի մասնավորի` «Էդմոնի օրինակը քեզ վկա»: Բնականաբար, կտրամադրենք նաև սքրինները:Ի վերջո, մեկը պիտի պատժվի իր նողկալի զազրախոսության և սպառնալիքների համար, որ որևէ այլ պոտենցիալ դուրսպրծուկի, կնոջը, ով իր գործն է անում ու հաստատ վատ չի անում, մտքով այլևս չանցնի վիրավորել ու սպառնալ:На изображении может находиться: 1 человек

(Visited 40 times, 1 visits today)