Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Civic.am-ի տեղեկություններով «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազգային Ժողովի աշխատակազմին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։

Հիշեցնենք, որ Վանեցյանը սույն թվականի ապրիլի 17-ից փողոցային պայքար էր սկսել, որին, ապա, միացել էին իր ընդդիմադիր գործընկերները։

Վանեցյանը նաև հայտարարել էր, որ ԱԺ չի վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։

Նշենք նաև, որ «Պատիվ Ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակով հաջորդ թեկնածուն Մարտուն Կամոյի Գրիգորյանն է, ով գյումրեցի է՝ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր և Գյումրու քաղաքապետի թեկնածու։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 42 times, 1 visits today)