Լևոն Քոչարյանը գիշերը մեկնել է Հայաստանից

MediaNews-ի հավաստի տեղեկություններով այսօր գիշերը Լևոն Քոչարյանը Հայաստանից մեկնել է Փարիզ, որտեղից էլ մեկնելու է ԱՄՆ։

Ինչպես տեղեկացնում են մեր վստահելի աղբյուրները՝ Լևոն Քոչարյանը կինը՝ Սիրոշոն ծննդաբերելու է, դա է պատճառը, որ հայրենիքի «փրկիչ» Լևոն Քոչարյանը մեկնել է ԱՄՆ։

Այս պատմությունը այն բազմաթիվներց մեկն է, որ բացահայտում է քոչարյանական ընտանիքի հայրենասիրությունը։

 

Վերջիններիս երեխաները նախ Հայաստանում չեն ծնվում, իսկ հայրենիքի փրկության պայքարի թեժ պահին վերջիններս նախընտրում են իրենց անձնականը՝ գրողի ծոցն ուղարկելով թե հայրենիքը և թե դրա համար տարվող պայքարը։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 384 times, 1 visits today)