Այսօր զոհվածների երեք ծնողներ սպա են ծեծել․ ո՞վ է համակարգում զոհվածների մի քանի ծնողների ակցիաները

Այս օրերին բոլորն ականատես են լինում, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի մի քանի ծնողներ բավականին ակտիվ քաղաքական պրոցեսների մեջ են: Եվ պարզ է դառնում,որ այդ պրոցեսներն ուղղորդված են ու շատ կազմակերպված բնույթ ունեն:

Բանը հասել է նրան, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական կոմիտեի դիմաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը և մեկ այլ զոհված զինծառայողի մայր՝ Ազգուշ Մարտիրոսյանը ծեծել են սպայի ու հնչեցրել խայտառակ բնույթի սեռական հայհոյանքներ:

Ի դեպ, Ազգուշ Մարտիրոսյանը նաև «Հավերժ» սոցիալ-բարեգործական ՀԿ-ի հիմնադիրն է և այս օրերին որոշակի ֆինանսական հոսքեր է ապահովում դեպի իր ՀԿ։

Պարզվում է, որ Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ժամանակին մարդ ծեծելու համար դատապարտված է եղել և 1 տարի 6 ամիս պատիժը կրել է ուղղիչ աշխատանքային գաղութում:

Պարզվում է նաև, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի ծնողների՝ այս օրերի ակտիվ քաղաքական շոուներում մեծ դերակատարում ունի նաև զոհվածի հայր, ներկայումս ՀՀ հաշվեքննիչ պալատում աշխատող, նախկինում կաշառքի համար դատապարտված և երկու տարվա ազատազրկման ենթարկված Արա Ռուբենի Ռոստոմյանը, որն աչքի է ընկնում իր բացահայտ անպատկառ պահվածքով և հանցագործության աստիճանի հասնող լկտիություններով:

Ըստ հավաստի տեղեկությունների՝ 44-օրյա պատերազմի զոհերի մի քանի ծնողների՝ վերջին շրջանի քաղաքական ակցիաներն ունեն խիստ համակարգված բնույթ: Այդ ակցիաները կազմակերպվում, ուղղորդվում և դրանց համար մեծ փողեր են ծախսվում նախկինում կաշառքի համար դատապարտված, 3 տարով ազատազրկված փաստաբան Վահան Հովհաննիսյանի կուռացիայի տակ: Ով, ի դեպ, ժամանակին եղել է նաև ՊՆ-ի զինվորական քննչական վարչության քննիչ:

(Visited 515 times, 1 visits today)