Հայտնի է՝ ով է ցուցարարներին միջնամատ ցույց տվող տիկինը. Տեսանյութ

Yerkir.am-ը պարզեց, որ նշված տիկինը Նարինե Հակոբյանն է, աշխատում է Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ:

Նա այս նախարարության նախկին «լեգենդար» նախարար, «պուպուլիկ» մականունը ստացած Ռոմանոս Պետրոսյանի համակուրսեցին է:

Նշենք նաև, որ օրեր առաջ նախարարությունն իր բոլոր աշխատակիցներին կոչ է արել «պահպանել քաղաքական չեզոքություն, աշխատանքի ժամանակ միայն աշխատանքով զբաղվել»:

Փաստացի այս կոչը չի վերաբերում փաշինյանական խունտային լոյալ աշխատակիցներին, որոնք աշխատանքի ժամանակ զբաղվում են Փաշինյանին ընդդիմացողներին վիրավորելով:

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։ Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ:

Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի
տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 361 times, 1 visits today)