Մեկը չի ասում, էդ մի մատ երեխան ի՞նչ գործ ուներ կառավարության շենքը գրոհող խnւլիգանները մեջ

Հրապարակախոս Նարին Փայլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Էդ էրեխու պատմությունը սարքեցին մատի փաթաթան։Տենց լավ չի, նկարն էլ դրոշին կպցրեք ։

Հերթով գրում են ,էլ ամոթանք ,էլ թուք ու մուր ։

Մեկը չի ասում ,էդ մի մատ երեխան ի՞նչ գործ ուներ կառավարության շենքը գրոհող խուլիգանները մեջ։

Էդքան գրեցինք ,խոսեցինք ,խնդրեցինք. Երեխաներին հեռու պահեք քաղաքական կեղտոտ խաղերից ։

Թե բա տրորել են …Բա դրա ծնողը, որ «Զարթիր լաո» կեպկեն դրել ա գլխին ու գցել էդ վայրենիների մեջ, չի՞ մտածել որ էդ քաոսի մեջ կտրորեն։

Եթե ամոթանք տալու տեղ կա, ապա միայն էդ երեխայի ծնողին, ու ցույցի գլավարներին ,որ գիտեն ուր են գնում ,ինչ են անելու ,և էդ երեխային թույլ են տվել որ իրենց շարքերում մնա։

Պուճուրին առողջություն եմ մաղթում ,մեծերին խելք ու միտք որ իրենց երեխաներին մատաղ չանեն ռnբի nտերի տակ։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 98 times, 1 visits today)