Առիթի ժամանակ ասում էր՝ արի նկարվենք, չէի համաձայնվում․ Մա՛մ ջան, կներես, որ իմանայի՝ վերջին նկարն ա, ոնց չէի համաձայնի

Մամաս շատ հոգատար էր ու բարի։ Նրա բարությունը ոչ ոք չուներ, և խնդիրն այստեղ նրա մարդ տեսակը չէր։

Ուղղակի նա գրանցվել էր սոցիալական ցանցերում ու ամեն առիթի գնալիս պարտադրում էր, որ լուսանկարվենք, որպեսզի այն գցի սոցցանց ու հետո էլ իր ընկերուհիներին ցույց տա՝ ասելով, թե տղաս է, ամուսնացած չէ։

Արդեն հոգնել էի նույն պատմությունից։ Ամեն անգամ հարսանիքի, կնունքի կամ ծննդյան արարողությունների ժամանակ պարտադրում էր նկարվել։ Բայց էս անգամ ամեն ինչ լրիվ ուրիշ ձև գնաց։

Մայրս ստիպեց նկարվել, չհամաձայնեցի, կռվեցինք, բայց հետո ինքը եկավ, մոտ նստեց, ասեց՝ կարող ա վերջին նկարն ա, նկարվի։

Տենց էլ եղավ։ Օրեր անց կյանքից հեռացավ՝ թողնելով դատարկություն։

Հիմա էս նկարին եմ նայում ու ասում եմ․ «Մա՛մ ջան, բա որ իմանայի՝ վերջին նկարն ա, ոնց չէի համաձայնի, կներես»։

Սիրեք ու պահպանեք ձեր ծնողներին։ Ճիշտ են ասում, որ վաղը կարող է ուշ լինել։

(Visited 1 526 times, 1 visits today)