Դու ո՞վ ես․ Թայվանի ԱԳՆ-ն՝ Զելենսկուն

Թայվանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է արևմտյան առաջնորդների օգնությանը:

Գրառման մեջ ասվում է, որ չինական զորքերը շրջապատել են կղզին՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի։

Ուկրաինայի նախագահը հրապարակմանը պատասխանել է «Թայվան, մենք ձեզ հետ ենք» արտահայտությամբ։ Ի պատասխան Ուկրաինայի ղեկավարի աջակցության խոսքերի՝ Թայվանի ԱԳՆ-ն Ուկրաինայի նախագահին հարց է ուղղել՝ «Դու ո՞վ ես»։

Տարածաշրջանում իրավիճակը սրվել է ԱՄզԵՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցից հետո։ Դա առաջացրել է Չինաստանի իշխանությունների բացասական արձագանքը։

Միաժամանակ, Սպիտակ տունը հայտնել է, որ հարկ չեն համարել «ուղղել սխալները» Փելոսիի Թայվան այցից հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c6950b94411f9d02bd8d43fdb03520e6?fbclid=IwAR22xFhULSI39e7KnearxPcGnAyo-niXdafx_XfMb79kC5iYRv6mGFBCcec

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

(Visited 110 times, 1 visits today)