«Ծեծել են՝ ծեծել են, լավ բանի համար են ծեծել, քրիստոնեաբար են ծեծել, հինավուրց ազգի ադաթով են ծեծել, ոչ թե թուրքի պես». Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը.

«Մի խումբ հայ քրիստոնյաներ հայ դերասան են ծեծել, որովհետև չեն հավանել վերջինիս խաղացած դերը հայկական ինչ-որ ֆիլմում:

Հուսանք, այդով այլևս ոչ մի հայ ոչ մի հայկական ֆիլմում ոչ մի անդուր դեր չի խաղա … Բոլոր դերերը լինելու են բարի, առաքինի, գեղեցիկ և հայ մարդու կերպարը միայն այդպես է հավերժացվելու:

Հա, չմոռանամ, իրեն հարգող հայերը պիտի իրենց թույլ չտան այդ միջադեպի մասին ֆիլմեր նկարել, ծեծել են՝ ծեծել են, լավ բանի համար են ծեծել, քրիստոնեաբար են ծեծել, հինավուրց ազգի ադաթով են ծեծել, ոչ թե թուրքի պես»:

Օգտակար է արդյոք սուրճը

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 209 times, 1 visits today)