Ընդդիմադիր գործիչներին լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական գերեզմանոցում. Ալեն Սիմոնյան

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը խմբակցությունում դեռ կքննարկվի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Խմբակցությունում կա երկու կարծիք, կա կարծիք, որ այսպես թե այնպես ընդդիմությունը իրեն արդեն մանդատներից զրկել է մեծ հաշվով:
Ես չեմ պատկերացնում, թե մեր գործընկերները բարձր նշաձող դնելուց հետո և այդ նշաձողի տակ մնալուց հետո ոնց են վերադառնալու այս դահլիճ, և այն, ինչ մահացած է, չես կարող զրկել մանդատից և սպանել, և կարծիք կա, որ պետք է մինչև վերջ մաշեցնել այն ամենը, ինչ-որ իրենք արեցին: Չգիտեմ, քննարկենք կհասկանանք»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ կա առնվազն 11 պատգամավոր, որոնց բացակայությունները թույլատրելիից ավելի շատ են: Նա նկատեց, որ առաջին օրվանից ընդդիմությունը պաշտոնակռիվ է արել:

«Հիմա ես ընդդիմադիր գործիչներին լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական գերեզմանոցում, որտեղ նոր քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանին, որն ասում էր, որ ՔՊ-ն քննարկում է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանին «ժերտվա» տա, իր դաշնակցական ընկերները տարան և դրեցին մեր զոհասեղանին»,- ասաց նա:

Օգտակար է արդյոք սուրճը

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 52 times, 1 visits today)