Յոթ ամիս կոմայի մեջ գտնվող կինն առողջ երեխա է լույս աշխարհ բերել

Հնդկաստանի Բուլանդշահր քաղաքի 23-ամյա հղի բնակչուհին վթարի է ենթարկվել և առողջ երեխա է լույս աշխարհ բերել յոթ ամիս անց ՝ կոմայի մեջ գտնվելու ընթացքում: Այս մասին հայտնում է The Times of India-ն։

Կինը հղիության վեցերորդ շաբաթում էր, երբ ամուսնու հետ մոտոցիկլետ էր վարել և վթարի ենթարկվել։ Նա առանց սաղավարտի էր և գլխի բազմաթիվ վնասվածքներ էր ստացել։ Հնդկուհին ուղեղի վրա հինգ վիրահատություն է տարել, ողջ է մնացել, սակայն այդպես էլ գիտակցության չի եկել։

 

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ երեխան առողջ է, և տուժածի ամուսինը որոշել է պահպանել հղիությունը։ Նա թողել է աշխատանքը կնոջ կողքին լինելու համար և յոթ ամիս խնամել նրան:

Հոկտեմբերին կինը աղջիկ է լույս աշխարհ բերել։ Նա չի կարող ինքնուրույն կերակրել երեխային, քանի որ դեռ անգիտակից վիճակում է, ուստի նորածնին կերակրում են շշով կաթով։

«Ես հիմա ասելու բան չունեմ։ Ես չգիտեմ, թե ինչ անել և ինչպես շարունակել ապրել: Ամեն ինչ փակուղի է մտել”, — ասում է հայրը, ով այժմ երեխայի միակ ծնողն է։

(Visited 82 times, 1 visits today)