«Սիրելի ընկերներ․․ ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի ընկերներ, համացանցի աղմուկից և տարբեր շահարկումներից զերծ մնալու համար տեղեկացնեմ ձեզ, որ մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն:

Շնորհակալ եմ բազմաթիվ նամակների և զանգերի համար:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ նախագահի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը։

(Visited 42 times, 1 visits today)