Տաթևիկ Ադումյանի շքեղ հանգիստը Բալիում

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում։Նա հաճախ է հրապարակումներ անում իր առօրյայից և աշխատանքային ընթացքից:

Տաթևիկ Ադումյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Բալիում: Տաթևիկի հանգստին հետևելով`կարելի է փաստել մեկ բան, որ Տաթևիկը գերշքեղ հանգիստ է անցկացնում:

Նա գրել է. Շատ էի լսել Բալիի մասին… Որ գեղեցիկ է, հանգիստ, իր տեսակի մեջ միակն է, որ բնակիչները տարբերվում են շատ, որ ազգերը և կրոններն այստեղ ներդաշնակ են, որ օվկիանոսի ուժն է այստեղ իշխում, որ Աստվածների կղզին է, որ մարդն իսկապես կարողանում է գտնել հոգու բալանսը և շատ այլ պատմություններ։

Միգուցե դեռ չեմ հասկացել, թե ինչն է այս ամենի գաղտնիքը։ Ինչո՞ւ հենց այս կղզում, և ինչո՞ւ հենց այս ջունգլիներում…

Կղզի է, բազմերանգ ջունգլիներով պատված, անծայրածիր օվկիանոսով շրջապատված։ Օվկիանոս, որն անգամ փոթորկված ժամանակ անասելի վստահ է իր ամենակարող ուժի վրա։

Չեմ հիշում այցելածս որևէ այլ վայր, որտեղ այսքան հարգեն անհատին, լինեն բարի, հյուրընկալ, ոչ կոնֆլիկտային, ունենան հումոր և քթածակ, բայց ոչ` ավելորդ ամբիցիաներ։ Փորձել եմ պատկերացնել իրենց կոնֆլիկտը, վեճը, բայց խոստովանեմ` անգամ իմ հարուստ երևակայության պարագայում չեմ կարողացել)

Բնության հետ շատ ներդաշնակ են ապրում… Սիրում են ասել` եթե դու իրեն չանհանգստացնես, ինքն էլ քեզ չի դիպչի։ Միգուցե ճիշտ են…
Այսօր վայրի կենդանիների մասին էի կարդում, իմացա, որ բնության մեջ բազեի մի տեսակ կա, որը 300 կմ/ժամ արագությամբ է թռչում, բայց… ազատ անկման ժամանակ միայն։ Հիմա մտածում եմ, երևի յուրաքանչյուր անհատ այդ ազատ թռիչքի ժամանակ միայն կարող է իր առավելագույն արագությանը հասնել…

Տաթևիկը յուրօրինակ ֆոտոշարքով է ներկայացել, որը ներկայացնում ենք Ձեզ:

 

Նշենք, որ ըստ երևույթին Տաթևիկը ամուսնու հետ է անցկացնում հանգիստը:

Նշենք, որ դերասանուհի Տաթևիկ Ադումյանն այն հայտնիներից է, ում արտաքինը տարիների ընթացքում շատ է փոխվել:

Տաթևիկ Ադումյանի շքեղ հանգիստը Եգիպտոսում (Photo, Video) - BlogNews.am

Դերասանուհին դիմել է որոշակի էսթետիկ միջամտությունների:

Վերջին տարիներին Տաթևիկը շատ է գեղեցկացել:

starnews.am

(Visited 321 times, 1 visits today)