Բացառիկ կադրեր. Ինչպես է տղամարդը օրը ցերեկով բնական կարիքները հոգում Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի մոտ

Ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանն իր էջում գրել է․

Այս տեսանյութը նկարել է իմ ընկեր Արթուր Չախոյանը՝ այսօր։ Վերջերս վերանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանն է, որը գտնվում է Երևանի հենց կենտրոնում և հանդիսանում է պատմամշակութային արժեք։

Բացումից մեկ ամիս անց այն վերածվել է հասարակական զուգարանի։
Վերևի մասում իսպառ բացակայում է լուսավորությունը, ինչ մասին միայն մենք, արդեն 3 անգամ բարձրաձայնել ենք։
Տարածքի այդ մասում չկան ոչ տեսախցիկներ, ոչ էլ պատշաճ ոստիկանական հսկողություն։
Նույնիսկ բացումի մասին պատմող Երևանի քաղաքապետարանի հրապարակած լուսանկարներում երևացող աղբը մինչ օրս չի մաքրվել։
Այստեղ զբոսնելուց անհրաժեշտ է առնվազն հակագազ։
Հանրային զուգարանների բացակայությունը շարունակում է շատ լուրջ խնդիր մնալ գրեթե ամբողջ Երևանում։
Երևանը արժանի չէ զուգարանի վերածված կենտրոնի և մշակութային արժեքների։
Հնարավոր է այս մարդն իսկապես ունի արժանիքներ կամ գուցե նաև առաջնագծում գործած սխրագործություններ՝ հանուն մեր երկրի։ Բայց արդյո՞ք դա թույլ է տալիս անպատվել մեր մշակութային արժեքները և հողը։ Ի՛հարկե ոչ։
Վիրավորանք պարունակող ցանկաց քոմենթ ջնջվելու է

(Visited 816 times, 1 visits today)