«Ու դու ես, որ ինձ հույս ես ներշնչում, որ ի վերջո բարին հաղթելու է չարին». Լևոն Արոնյանի կնոջ և առաջնեկի լուսանկարները

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել ամիսներ առաջ և Լևոն Արոնյանի կինը՝ Անիտա Այվազյանն, ինստագրամյան իր էջում հրապարակել է հղիության շրջանից լուսանկարներ և առաջնեկի լուսանկարը, որին կից գրել է.

 

«Ու դու ես, որ ինձ հույս ես ներշնչում, որ ի վերջո բարին հաղթելու է չարին: 4.5 կիլոգրամ սեր ու 3 ամիս երջանկություն»:

Հիշեցնենք, որ զույգը դուստր է ունեցել, որին անվանակոչել են Զաբել:

Հիշեցնենք` 2021 թվականի փետրվարի 24-ին Լևոն Արոնյանը հայտարարեց, որ որոշել է հեռանալ Հայաստանի հավաքականից և հանդես գալ ԱՄՆ–ի դրոշի ներքո։

Նույն տարվա սեպտեմբերի 6-ին Արոնյանն Անիտա Այվազյանի հետ տեղափոխվեց ԱՄՆ։

Նրանց դուստրը լույս աշխարհ եկավ հոկտեմբերի21-ին, ում անվանակոչեցին Զաբել:

 

(Visited 377 times, 1 visits today)