Հնդկաստանը թույլ չի տա Ադրբեջանին մասնակցել ԲՐԻՔՍ-ի առաջիկա գագաթնաժողովին

Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանին՝ որպես հյուր մասնակցելու ԲՐԻՔՍ-ի առաջիկա գագաթնաժողովին։ Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է հույն լրագրող Փոլ Անտոնոպուլուսը։

«Ադրբեջանն այնքան թշնամական չէ Հնդկաստանի նկատմամբ, որքան Հունաստանի, բայց նրանք զրոյական հանդուրժողականություն ունեն ագրեսորների նկատմամբ։

Մինչդեռ Հունաստանի կառավարությունը ձեւացնում է, թե Ադրբեջանը լիբերալ հակաթույն է Ռուսաստանի համար»,- գրել է Անտոնոպուլուսը։

Այս տարի Բաքուն ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին հյուր լինելու հրավեր էր ստացել, որի անդամներ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավային Աֆրիկան։

Դրան դրականորեն արձագանքեցին Մոսկվան, Պեկինը, Պրետորիան, Բրազիլիան, սակայն Նյու Դելին դեմ հանդես եկավ։

(Visited 38 times, 1 visits today)