Նաիրի Հունանյանը Թուրքիայից Հայաստան է եկել 1999թ․ հոկտեմբերի 27-ից մի քանի ամիս առաջ․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հունանյանը Թուրքիայից Հայաստան է եկել 1999թ․ հոկտեմբերի 27-ից մի քանի ամիս առաջ». Նաիրի Հոխիկյան — irakanum.amՄիջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 1999թ․ հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է, և դա արվել է Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի պահանջով։ Իսկ դուք գիտե՞ք, որ 1999թ․ հունվարից տևական ժամանակ Նաիրի Հունանյանը ապրել ու գործել է Թուրքիայում, հանդիպել այդ երկրի իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչների հետ և միայն ամռան վերջին է վերադարձել Հայաստան։

Նաիրի Հունանյանը Թուրքիայից Հայաստան է եկել 1999թ․ հոկտեմբերի 27-ից մի քանի ամիս առաջ։ Ձեզ այդ մասին որևէ մեկն ասե՞լ է։ Նիկոլ Փաշինյանը երբևէ այդ մասին ասե՞լ է։

Հարգարժան տիկին Անահիտ Բախշյանը գիտի այդ մասին, կարող է հաստատել»,-նշել է նա։

(Visited 99 times, 1 visits today)