Հայրս դարբին էր, և դարբնի համար մուրճը ամենակարևոր գործիքն է․ Սերժ Սարգսյան

«Մուրճն ինձ մոտ ուրիշ բանի հետ է ասոցացվում։ Չգիտեմ՝ որքանով եք տեղյակ, հայրս դարբին էր և դարբնի համար մուրճը ամենակարևոր գործիքն է, և ամեն առավոտ ծեգին՝ 5-ին, հայրս արթնանում էր և մորս հետ միասին գնում էին գործի, հայրս մտնում էր դարբնոց, երկաթից տարբեր գործիքներ էր պատրստում և դրանով մեր ընտանիքը պահում էր։

Ինձ մոտ մուրճը աշխատասիրության խորհրդանիշ է։ Եվ ոչ միայն ինձ մոտ, այ այստեղ նստած տարիքով մարդիկ կարող են վստահաբար պնդել, որ խորհրդային միության խորհրդանիշներից մեկը մուրճն ու մանգաղն էին, և դա աշխատանքի սիմվոլ էր։ Եվ ինձ համար առաջին հերթին աշխատասեր մարդիկ գյուղացիներն են, դարբիններն են, մնացածներն են։ Եվ այդ ուժեղ, նորմալ մարդիկ մուրճն օգտագործում են բարիք ստեղծելու համար, ընտանիքներ պահելու համար։

Իսկ սա գիտի՞, թե մուրճն ինչ խորհրդանիշ է, էս երեք տարվա ընթացքում նա աշխատե՞լ է, ինքը բավարարվել է նրանով, որ սրտի ուզածի չափ ալկոհոլ է օգտագործել, ինքը բավարարվել է նրանով, որ առավոտից իրիկուն տարբեր տեղեր խորովածից սկսած մինչև չգիտեմինչ անհագուրդ ուտում էր, ինքը բավարարվել է նրանով, որ շաբաթ-կիրակիները անց է կացրել Սևանի ամառանոցում»։

(Visited 105 times, 1 visits today)