Ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ:Ստյոպա Սաֆարյան

«Ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Ես կարծում եմ, որ դա կարևոր է բոլորի համար, նախ և առաջ, իհարկե, Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ նկատի ունենալով, որ այնպիսի բարդ, շատ սուր և զգայուն հարցեր, որոնք պետք է լուծել, կարելի է լուծել, միայն եթե կա արդյունավետ աշխատելու հնարավորություն: Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է»:
Երեկ ՌԴ նախագահի կողմից ՀՀ վարչապետին հասցեագրված այս խոսքերից հետո ակնկալում էինք, որ հանդիպման հաջորդ օրն ավելի շատ տեղեկատվություն կտրամադրվի, թե այդ որ «բարդ, շատ սուր և զգայուն հարցերը» պետք է ու կարելի է լուծել «ժողովրդի վստահությունը» ստացած ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից։
Այն որ, ետպատերազմյա Հայաստանն ու Արցախն ունեն «բարդ, շատ սուր ու զգայուն հարցեր», որոնք լուծման կարիք ունեն, բոլորս գիտենք։ Բայց արդյո՞ք այդ խնդիրների օրակարգի ու դրանց լուծումների վերաբերյալ մեր պատկերացումները համընկնում են նրա հետ, ինչ անկնարկում է Վ․Պուտինը։ Եթե Պուտինը նկատի ունի, որ Հայաստանում տեղի ունեցած ազատ ընտրությունները ինչ-որ չափով կայունացրել են Հայաստանի ներքին իրավիճակը, իսկ իշխանության ստացած մանդատը կարող է ծառայել այդ խնդիրների լուծմանը, ապա դա ուրիշ բան է։ Սակայն եթե Կրեմլում ակնկալել ու ակնկալում են, սպասել են, որ այդ ընտրություններով իշխանություններին մանդատը տրվի, որպեսզի լուծվեն մեզ համար մինչև վերջ անհայտ խնդիրների օրակարգեր, ապա սա մտահոգիչ պետք է համարել։ Ի վերջո ոչ վերընտրված ուժն է ընտրություններին ներկայացրել այդ «բարդ, շատ սուր և զգայուն հարցերը», առավել ևս դրանց լուծումները, ոչ էլ ըստ այդմ՝ մեզ անհայտ լուծումների համար է մանդատ տրվել։
Թերևս նման անորոշություններ չէին լինի, եթե Ռուսաստանի քաղաքական դիրքորոշումները կամ դրանց բացակայությունը մեզ համար մի շարք » բարդ, շատ սուր և զգայուն հարցեր»-ով չլինեին մտահոգիչ։
Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)Հայաստանի անվտանգային ու արտաքին քաղաքականությունները պետք է թափանցիկ լինեն հանրության համար։ Սա նվազագույնն է, որ իշխանությունները պետք է ապահովեն։ Դեհ, դրանց՝ Հայաստանի անվտանգային ու ազգային շահերին համապատասխանելու մասին էլ ավելորդ է խոսել։

(Visited 91 times, 1 visits today)