Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է  պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է ԼՂՀ պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Այս մասին հայտնում են ԼՂՀ  նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

(Visited 43 times, 1 visits today)