Պատրաստվեք քաղաքացիական վրեժի. Լինելու են քաղաքական վենդետաներ. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը սպառնում է. Պատրաստվեք քաղաքացիական վրեժի. լինելու են քաղաքական  վենդետաներ. - armenia.imԵս 2018-ին ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են եւ ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք 2018-ից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում եւ այս ողջ ընթացքում կատարել են տրոյական  ձիու դերակատարում: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում քարոզչության ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «ՔՊ»-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Պատրաստվե՛ք քաղաքացիական վրեժի, պատրաստվե՛ք քաղաքացիական վենդետաների,  պատրաստվե՛ք կադրային ջարդերի». Փաշինյանը կադրային ջարդ է ուզում ...«Այո, տվեք այդ կադրային ջարդը անելու մանդատը եւ մենք բոլոր տրոյական ձիերին դուրս կշպրտենք պետական կառավարման համակարգից:

Որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներիրենց վարչական լծակներն օգտագործելով տանում են հանրահավաքների: Ես հիմա հստակ ասում եմ՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին սփորձում են ենթարկելհարկադրանքի: Այն հիմնարկների ղեկավարները, ինձ չի հետաքրքրում մասնավոր կլինի այդ հիմնարկը, թե հանրային կլինի, որոնք իրենց աշխատողներին որեւէ հարկադրանքի ենթարկել են, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների: Խոսքը ֆիզիկական վենդատայի մասին չէ, քաղաքական եւ քաղաքացիականի մասին է: Այդ համայնքի ղեկավարները կարճ ասած, ռադ են լինելու, որովհետեւ լինելու են արտահերթ ընտրություններ:

Դե, ուրեմն պատրաստվեք քաղաքացիական վրեժի, քաղաքացիական վենդետայի, կադրային  ջարդերի․ Փաշինյանը՝ Թալինում․ ՈՒՂԻՂԳնացեք ընտրական տեղամասեր, մեր թավշյա մանդատը փոխարինեք պողպատե մանդատով ու դուք կտեսնեք քաղաքական վենդետաներ, քաղաքացիական վենդետաներ, կտեսնեք կադրային ջարդուփշուր, բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, ովքեր ժողովրդի ներողամտությունից օգտվելով 3 տարի գործել են ժողովրդի դեմ:

Բոլորը հատ-հատ վզներից բռնած դուրս են շպրտվելու պետական կառավարման համակարգից: Պատրաստվեք քաղաքացիական վրեժի, քաղաքացիական վենդետաների, կադրային ջարդերի»,-ասաց նա:

(Visited 37 times, 1 visits today)