Չավուշօղլուն պատմել է, որ հայերի պատճառով է դարձել դիվանագետ

Չավուշօղլուն պատմել է, որ հայերի պատճառով է դարձել դիվանագետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով վերջին շրջանում խոսում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, հերթական անգամ հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպած Չավուշօղլուն պատմել է, թե ինչու և ինչպես է դարձել դիվանագետ։ Ըստ պատմածի՝ դիվանագետի մասնագիտությունը նա ընտրել է՝ ի հեճուկս հայկական կազմակերպության, որը աշխարհի տարբեր վայրերում nչնչ-шցնnւմ թուրք դիվանագետներին։

 

Չավուշօղլուն ակնհայտորեն ակնարկել է ASA LA-ի վրե-ժխնդրшկшն գործողությունների մասին, որոնք միտված էին Հայոց ցեղաս-պանության հարցի միջազգայնացմանը:

ASA LA – Armenian Secret Army for the Liberation of Armenia
ՀԱՀԳԲ – Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բшնшկ

«Երբ սովորում էի վարժարանում էի, հայկական шհшբ-եկչական կազմակերպությունը հшրձ-шկnւմներ էր գործում մեր դիվանագետների վրա, զn-հեր էինք տալիս: Ես էլ, ի հեճուկս նրանց, որոշեցի դառնալ դիվանագետ և սկսեցի սովորել միջազգային հարաբերություններ»,- պատմել է Չավուշօղլուն։

Նա, սակայն, ոչ մի բառ չի խոսել ASA LA-ի գործողությունների դրդապատճառների, Հայոց ցեղաս-պանության հարցում Անկարայի ժխտողական քաղաքականության մասին։ Պարզապես հերթական անգամ թուրք հասարակության ու հատկապես երիտասարդության շրջանում шտ-ելnւթյnւն է սերմանել հայերի հանդեպ։

(Visited 41 times, 1 visits today)