Ով է կազմակերպել Իոսիֆ Կոբզոնի «թանկարժեք» հուղարկավորությունը

Image result for iosif kobzon smart

Պարզվում է, որ երգիչ Իոսիֆ Կոբզոնն հենց ինքն է եղել իր հուղարկավորության կազմակերպիչը եւ հոգ է տարել, որ իր կինը որեւէ բանի կարիք չունենա։ Այս մասին հայտարարել է արտիստի այրին։ Ինչպես հայտնում է hraparak.am-ը՝ Նինել Կոբզոնը խոստովանել է, որ իր ամուսինը նախապես գնել է գերեզմանատանը համապատասխան հողամաս, որտեղ ամփոփվելու էր մահվանից հետո եւ կազմակերպչական բոլոր հարցերը սեփական հուղարկավորման հետ՝ լուծել։ Բացի այդ, երգիչն արել է ամեն ինչ, որպեսզի սեփական կտակը կազմվի այնպես, որ ժառանգների միջեւ կռիվ չառաջանա եւ այրին լինի բավական բարեկեցիկ եւ ոչ-կարիքավոր։ Այս մասին գրում է «Царьград»-ը։ Նշենք, որ Նինելը Կոբզոնի երրորդ կինն է։ Նրանք համատեղ ունեն երկու երեխա։ Միասին ապրել են 47 տարի։ Ամուսնու մահից հետո Նինելը շարունակել է բարձրաշխարհիկ տիկնոջ իր կենսաձեւը, զբաղվել ամուսնու հիմնադրած բարեգործական հիմնադրամի գործունեությամբ։

(Visited 367 times, 1 visits today)