Հայտնեցին ՔԿ մամուլի ծառայությունից:
«Կանչվել է շտապ օգնության բրիգադ: Փանոսյանը տեղափոխվել է «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական կենտրոն», այնուհետ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է բժշկական ստուգման:
Բժշկական կենտրոնից Փանոսյանին հայտնել են, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա, և վերջինս տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նորայր Փանոսյանը անգիտակից վիճակում չի եղել և վիրահատության չի ենթարկվել:
Քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկատվություն հրապարակելուց»,-նշված է հաղորդագրության մեջ:
(Visited 61 times, 1 visits today)