Հրայր Թովմասյանի ձերբակալված սանիկը հայտնել է, որ վատ է զգում իրեն. նրան տեղափոխել են բժշկական կենտրոն. ՔԿ

Հայտնեցին   ՔԿ մամուլի ծառայությունից:

Image result for սրտաբանական

«Կանչվել է շտապ օգնության բրիգադ: Փանոսյանը տեղափոխվել է «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական կենտրոն»,  այնուհետ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է բժշկական ստուգման:

Բժշկական կենտրոնից Փանոսյանին հայտնել են, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա, և վերջինս տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նորայր Փանոսյանը անգիտակից վիճակում չի եղել և վիրահատության չի ենթարկվել:

Քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է  զերծ մնալ չճշտված տեղեկատվություն հրապարակելուց»,-նշված է հաղորդագրության մեջ:

(Visited 61 times, 1 visits today)