Կարեւորը աներ-պապան ասել է՝ «Գնա՛ աղոթիր աստծուն». ընկեր Միշիկ, զուր են խլվրտոցները. Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Փեսա Միշիկն էլ շտապեց` վրա տվեց։ Բայց քանի որ նոր բան չի ասում` մի քանի շաբաթ առաջ հրապարակած հոդվածՍ կախեմ այստեղ, թո’ղ մնա..
Հա, իսկ եթե դրանք սկսում են թափով վրա տալ, ուրեմն Նիկոլի ասածից խրտնել են.. )

Սերժիկի էպոպեան ավարտվեց, Միքայել Մինասյանը՝ «հերսոտեց», հա, հա, նույն ինքը՝ փեսա Միշիկը: «Ջիգյարով» ճառում է ու քանի որ ձայնը մեզ չի հասնում, որոշել է՝ «սեւով սպիտակի վրա» աչք մտնի: Հա՛մ կարգին սերժական է, հա՛մ կարգին հակասերժական, բայց մոռացել է ՀՀԿ ղեկավարի սրբապատկերը դոշից կախ տա:

Մինչեւ արմունկները արյան մեջ թաթախված Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը, «հերոս» աներին կարծես չի էլ անդրադառնում, որովհետեւ եթե անդրադառնա, «մտքին դրած» ասելիքը տեղ չի հասնի: Պետք լինի` կդատապարտի։ Սցենար է։ Շախմատ է խաղում։ Կարեւորը աներ-պապան ասել է՝ «Գնա՛ աղոթիր աստծուն, ո~վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն բախտավոր Միշիկ»։

Ատելություն, չարություն, մաղձ տարածող նախկին իշխանության գլուխ-փեսան, այժմ խոսում է ամբարձիչ բաների մասին.. մի շարք ականջահաճո արտահայտություններով փորձում է դուր գալ հանրությանը: Քսու այս տեսակը, ծանրացել է ազգի վզին՝ սկզբից մեղադրել բոլորին, հետո՝ թրփոշանալով հասնել սրտի ուզածին.. եւ դա նոր չէ, որ աներ «անփոխարինելին» մշակում է, պատրաստում, որ ցրցամ տա.. եւ այս թրփոշացած պռտկերեսը ասում է՝ «Հեղինակություն ունեցող մարդկանց «ոչնչացնելը», անարգելը, նրանց հաշվին կայանալն ուժեղի վարքագիծ չէ։ Սրանք դասագրքային ճշմարտություններ են»։

Իյա իրո՞ք.. երեւի պատմություն կեղծելն էլ է դասագրքային ճշմարտությու՞ն, որ այդ կեղծ պատմության միջոցով հերոսներ կերտեցիք ու դասագրիրք գրեցիք: «Օտ Իլյիչա դո Իլյիչա» ու այդ տեսակով էլ քսան տարի «հերոսական կենսագրության» էջերից ծանծաղ մտքեր հրամցրեցիք, որ ոչ մեկը ոչինչ չհասկանա..

Չէ՛, ընկեր Միշկ, գնա աներ-պապա Սերժիդ ասա, որ ինքը հասարակությանը բաժանեց՝ «մերոնքական-ձերոնքական» -ի, հաճախորդների ու ամբոխի, էլիտայի ու պլեբսի, պետպատվերով քծնողնեի՝ որոնք հետո մեդալ էին ստանլու.. լրատվամիջոցներն էլ, որ թեւի տակ է առել` գրելու էին` նոր հերոս է հայտնվել` իր սրտով ու թելադրանքով։

Այժմ պռտկերես Միշիկը հանդես է գալիս իրական հեղափոխություն իրականացնելու ցանկություններով.. սա չի՛ կարող զուգադիպություն լինել, առավել եւս սրտացավություն: Միշիկը անգամ իրեն չի կապում նախորդ իշխանության հետ՝ ոչ մի աղերս: Իսկ ինչպե՞ս կապի, եթե այս կողմից հիշեցնելու են նրան, թե ինչպես Սերժիկը եկավ իշխանության, իսկ ինքը դարձավ` գլխավոր փեսա-Միշիկ: Բայց քանի որ ամեն բան զգույշ է արվում, ասեմ կրկին՝ չէ՛, ընկեր Միշիկ, զուր են խլվրտոցները:

Տասը անմեղ սպանվածների հաշվին իշխանություն գողացած աներդ երեւի քեզ պատմել է, ինչպես հասնել հաջողությա՞ն.. բայց այլեւս երբեք՝ «հաջողությունը» կպսակվի անհաջողությամբ.. երեւի ասվել է, թե ինչպես գոլդ թվանշան խփել ու դառնալ անփոխարինելի, բայց նաեւ ասվել է, որ տեղն եկած պահին՝ ինձ էլ կսեւացնես ժողովրդի աչքերին նայելով, որ ժողովուրդը քեզ հավատա, հավատա, որ դու ինձնից լավն ես ու պռտկերես..

Ու երբ Նիկոլին ասում ենք, որ այս նմաններին «արտոնություններ» մի տուր, որ վաղը չնստեն գլխիդ, ոմանք թարս աչքով են նայում, թե Նիկոլին վատաբանում եք.. չէ, պարզապես սրանց նմանները չպետք է մարդամեջ դուրս գային, նամանվանդ որ մի դաստա դատավճիռ կա, որ ամեն օր քթիդ է տալիս, բայց տեղից ժխշվող չկա.. ով ասես, սպառնում է, սկսած` ոտքերի տակ ճխլելուց, վերջացրած զենքով ու արյունով, ու դրանք պատասխան չեն տալիս։

Դրա համար էլ ով ասես այս ընթացքում իրեն սրբի տեղ դրած կհայտնվի ու մեր գլխին սրբի դեմքով ճառ կփաթաթի՝ վաղն էլ անորոշ..

(Visited 43 times, 1 visits today)