Ինչ իմաստ ուներ մտցնել սահմանափակումները, եթե արտակարգ դրություն հայտարարելուց ունեինք օրական 4-5 վարակված, իսկ հիմա 104-105 ու հիմա գրեթե բոլոր սահամափակումները հանվում են

Ինչ իմաստ ուներ մտցնել սահմանափակումները, եթե արտակարգ դրություն հայտարարելուց ունեինք օրական 4-5 վարակված, իսկ հիմա՝ 104-105, ու  գրեթե բոլոր սահամափակումները հանվում են.Հիշեցում.  Հայաստանում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն մայիսի 4-ից, հանրային տրանսպորտի արգելքը կպահպանվի: Այսօր ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:Հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, այսինքն՝ բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել: Հանրային տրանսպորտի արգելք, սակայն կպահպանվի ռիսկերի պատճառով:

Փոխնախարարի խոսքով՝ կմնան որոշ սահմանափակումներ՝ տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ: Մասնավորապես այդ սահմանափակումները վերաբերվելու են մանրածախ և մեծածախ առևտրին: Գրեթե չեն լինելու սահմանափակումներ մանրածախ և մեծածախ առևտրում, միայն պահպանվելու է սահմանափակումը առևտրի իրականացման վայրերում: Այսինքն՝ մոլերը, հանրախանութները փակ են լինելու:

(Visited 62 times, 1 visits today)