Էդ ձեր Արթուրը քրեական ենթամշակույթով ապրող մարդկանց ախպեր ջանով էր դիմում ու նրանց մոտ օղու բաժակ լցնող էր «աշխատում».Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի ստահակ գրել է… Արմեն Դանիելյանն այն անձը չէ, ում պետք է Արթուր Վանեցյանը հակադարձի…
Պատասխանում եմ…
Շատ վաղուց, երբ ես արդարադատության գեներալ էի՝ ձեր Արթուրը քրեական ենթամշակույթով ապրող մարդկանց ախպեր ջանով էր դիմում ու նրանց մոտ օղու բաժակ լցնող էր «աշխատում»

Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի ...

Հ.Գ. Ով, ով, բայց ձեր սիրելի Արթուրը շատ լավ գիտի, տեսել է ու վստահ եմ՝ համոզված է, որ Արմեն Դանիելյանն իր խոսքով և դուխով կարող է կայունացնել ցանկացած միջավայր ու լսարան, որտեղ լսելի կլինի միայն ճանճի տզզոցը: Իսկ ինձ հակադարձելը՝ այնքան էլ հեշտ չէ… առավել ևս, երբ խոսքն Արթուր Վանեցյանի մասին է»։

(Visited 61 times, 1 visits today)