Մխիթարյանի նման ֆուտբոլիստների ներկայությունը շատ կարևոր է թիմի համար.Ֆոնսեկա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրում ՍՊԱԼ-ի նկատմամբ տոնած հաղթանակի (3:1) մասին:

«Ես գոհ եմ թիմից: Մենք մի շարք գոլային պահեր ստեղծեցինք: Առաջին կեսում ագրեսիվ և ինտենսիվ էինք գործում: Կարող էինք երկու կամ երեք գոլ խփել:

Իհարկե, Մխիթարյանի նման ֆուտբոլիստների ներկայությունը շատ կարևոր է թիմի համար:

Գոհ եմ թիմի վերաբերմունքից: Մենք կարող ենք հաղթել կամ պարտվել, բայց վերաբերմունքը պետք է միշտ այսպես լինի»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել ForzRoma-ն:

Похожее изображение

(Visited 56 times, 1 visits today)