Մի քանի օր առաջ իմացա, որ ծաղիկներ նվիրող տղան անմահացել է. Անաիս Սարդարյան

 

Դերասանուհի Անաիս Սարդարյանը 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղված էր սահմանին կռվող զինվորների համար առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրմամբ:

Անաիսն Ինստագրամի իր էջում այդ օրերին արված հուզիչ տեսանյութ է հրապարակել և նշել, որ կադրերում պատկերված զինվորն անմահացել է:

Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում - Bravo.am

«Փաստորեն դու մեր պահապան հրեշտակն էս դարձել …..
44 օրյա պատերազմի օրերին ինձ մոտ եկան երկու Զինվորներ ու ասացին , որ ծաղիկներ են բերել իրենց վաշտի անունից ինձ իմ կատարած աշխատանքի համար :
Նրանց գնալուց հետո տղաների հետ կապը կորավ
Հուզվել էի անչաաաափ: Իրենց այցից հետո էլ ավելի ոգևորված էինք հավաքում սնունդ ու ամեն հնարավոր բան,որ ուղարկեինք տղեքի մոտ սահման

Մի քանի օր առաջ իմացա , որ ծաղիկներ նվիրող տղան Անմահացել է
Սիրտս տրաքումա ցավից ….
Ի դեպ Տղերքը խնդրել էին այդ օրը վիդեոն չտեղադրել …
Ռոբ ջաաաա՜ն հիշատակդ վառ:
Փառք մեր հերոսներին », — գրել է դերասանուհին:

(Visited 103 times, 1 visits today)