Շատ հուզված եմ՝ այստեղ լինելու համար. Քիմ Քարդաշյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում է

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամանեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու WCIT 2019-ի պանելային քննարկումներից մեկին:

«Այնքան հուզված եմ՝ այստեղ լինելու համար»,-Քարդաշյանը նշեց:

Քարդաշյանը, որպես հատուկ բանախոս, ելույթ է ունենալու ՏՏ համաժողովի՝ WCIT 2019-ի ժամանակ:
Քարդաշյանը կմասնակցի WCIT 2019-ի շրջանակում անցկացվող «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը: Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:
(Visited 53 times, 1 visits today)