Ռոբերտ Քոչարյանը նորից «Իզմիրլյան» ԲԿ–ում է

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ, հայտնում է  Փաստինֆոն` հղում անելով ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանին։

Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է վիրահատվի։

Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպան Հայկ Ալումյանը միաժամանակ հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ է։ «Առանձնապես ոչ մի լուրջ բան չկա։ Գիտենք, որ կարճ ժամանակ անց նա դուրս կգրվի և կվերադառնա իր բնականոն կյանքին», – ասել է Ալումյանը, փոխանցում է աղբյուրը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ արդեն տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու նպատակով։

(Visited 58 times, 1 visits today)