Ես հարգում և օգնում եմ մայրիկիս, իսկ կինս ու զոքանչս բողոքի ալիք են բարձրացրել

Image result for ամուսնական վեճ

Ինձ մեծացրել է մայրս միայնակ, շատ մեծ դժվարությամբ: Ես երբեք չեք մոռանում նրա հոգնած դեմքը, երբ գալիս էր աշխատանքից ու շտապում էր գնալ երկրորդ աշխատանքի վայրը: Եվ ես ինքս ինձ խոստացա, որ երբեք չեմ մոռանա նրա դժվարությունները, և երբ կարողանամ աշխատել, կօգնեմ մայրիկիս:

Երբ աշխատանքի անցա, ես ամբողջ աշխատավարձս տալիս էի մայրիկիս:

Երբ եկավ ժամանակը ամուսնանալու, մայրս ասաց, որ այլևս չի կարող ինձանից գումար վերցնել, որովհետև այդ գումարն իմ ընտանիքին է հարկավոր: Ես չհամաձայնեցի և ամեն ամիս նրան տալիս եմ իմ աշխատավարձի ուղիղ կեսը: Մայրս մեղավոր աչքերով նայում է ինձ ու ասում. «Բեռ եմ դարձել, որդիս»:

Ես արեցի մի բան, որ, որպես մարդ, անընդունելի եմ համարում, բայց ստիպված էի:

Ես զոքանչիս դուրս արեցի իմ տանից։ Երբ կինս լացակումած ասաց՝ նա ապրելու միջոց չունի, պատասխանեցի նրանց իսկ խոսքերով․

— Չեմ հասկանում, թոշակը չի բավարարո՞ւմ, որ մեր «վզին է նստել», մենք երեխա ունենք, մեր գումարը պետք է մեր երեխային ծառայի:

Չգիտեմ՝ ճիշտ եմ վարվել, թե ոչ, բայց զայրույթս չկարողացա զսպել:

Երբ լրացավ մեր ամուսնության մեկ տարին, կինս ասաց, որ նրա մայրը պետք է տեղափոխվի մեր բնակարան: Ես  չընդդիմացա, գնահատեցի կնոջս հոգատարությունն իր ծնողի նկատմամբ, բայց որոշ ժամանակ անց հասկացա, որ սխալվել եմ:

Վերջին շրջանում կինս սկսեց դժգոհել, որ օգնում եմ մայրիկիս: Սկզբում որոշեցի ձայն չհանել՝ մտածելով, որ կհասկանան, բայց մի օր կինս ասաց.

— Ես չեմ հասկանում, նրան իր թոշակը չի բավարարո՞ւմ, որ քեզանից է փող պոկում:

— Երես եք տվել, ձեր «վզին է նստել»,- ասաց զոքանչս։- Դուք երեխա ունեք, ձեր գումարը պետք է ձեր երեխային ծառայի:

(Visited 111 times, 1 visits today)