Դոլմա, խաշլամա, աղանդեր. Քիմ Քարդաշյանը ճաշել է Երեւանում (ֆոտո, վիդեո)

Քիմ Քարդաշյանը, որն այս օրերին Հայաստանում է, քիչ առաջ ճաշել է Երեւանի «Դոլմամա» ռեստորանում։ Նրան ուղեկցել են ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանի եւ որդին՝ Սեյնթը։ Նրանք ռեստորանում են գտնվել մոտ մեկ ժամ։

Ռեստորանի մենեջեր Ահարոն Ասատրյանը  զրույցում հայտնեց, որ Քիմը դոլմա է կերել, գառի խաշլամա, քյուֆթա, իսկ երեխան ֆրի են կերել։ «Ամեն ինչը հավանեց, ինչպես նաեւ աղանդերը»,- ասաց նա։

Ի դեպ, Քիմ Քարդաշյանը ռեստորանում էր արդեն երկրորդ անգամ։ Աստղն այստեղ ճաշել է նաեւ 2015թ.-ի այցի ընթացքում։  Ահարոն Ասատրյանն ասաց, որ Քիմը յուրաքանչյուր անգամ փորձում է նոր բան ուտել։

[fvplayer id=»12″]

(Visited 66 times, 1 visits today)