Հեմինգուեյի հայտնի թոռնուհին. համաշխարհային մոդել, ով նույնպես ինքնասպանություն գործեց (Photo)

Համաշխարհային գրող Հեմինգուեյի թոռնուհին պակաս հայտնի չէր: Աղջիկը ծնվել է 1954 թվականին ագարակում, որտեղից էլ 16 տարեկանում փախել է, քանի որ ծնողները ուշադրություն չէին դարձնում նրան:

Картинки по запросу марго хемингуэй

Մարգոն գնացել է Նյու Յորք, որտեղ սկսեց նոր, բայց իրեն անհայտ կյանք: Աղջիկը տարբերվում էր քաղաքի մարդկանցից իր գեղջկությամբ: Սակայն պետք է նշել, որ նա աննկարագրելի գեղեցիկ էր: Երեկույթներից մեկի ժամանակ նրան նկատեց հայտնի բիզնեսմեն Էրոլ Վաթսոնը: Որոշ ժամանակ անց սիրահար զույգն ամուսնացավ, իսկ Էրոլը աղջկան ճիշտ վարվելակերպ սովորեցրեց:

Որոշ ժամանակ անց աղջիկը սկսեց աշխարհը ճանաչել: Բարձրահասակ շիկահերը հայտնվում էր տարբեր ամսագրերի գլխավոր էջերում: Ամուսնանալուց հետո նա չդադարեց խնջույքների գնալուց, քանի որ սիրում էր Նյու Յորքի գիշերային կյանքն ու խմիչքը:

Մարգո Հեմինգուեյը որոշեց նկարահանվել ֆիլմում, սակայն դա դրական արձագանք չստացավ: Դրա հետևանքով սկսեց նորից խմել, և իհարկե, դա ամուսնալուծության պատճառ դարձավ:

Картинки по запросу margaux hemingway

Սակայն մոդելը չընկճվեց և ամուսնացավ կինոռեժիսոր Բերնարդա Ֆուչերի հետ, ով պատրաստ էր նրան ֆիլմում նկարել: Բայց մարդիկ մնում էին նույն կարծիքին, որ աղջիկն անտաղանդ է: Մարգոն ընկավ դեպրեսիայի մեջ, ինչն էլ հանգեցրեց հարաբերությունների հերթական տապալմանը:

1987 թվականին սկսեց բուժվել և հրաժարվեց նախկին կյանքից ու սկսեց ճանապարհորդել: Հնդկաստան ճանապարհորդելուց հետո դեպրեսիան նորից վերադարձավ, և 1996 թվական աղջիկն ինքնասպան եղավ: Մարգոն Հեմինգուեյների ընտանիքում 6-րդն էր, որ ինքնակամ հեռացավ կյանքից:

(Visited 55 times, 1 visits today)