Հարցում. համաձա՞յն եք, որ Վովա Գասպարյանը նորից դառնա ոստիկանապետ

Ծնվել է 1958 թ. սեպտեմբերի 9-ին, էստոնիայի ՍՍՀ Տալլին քաղաքում։

1976-1978 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։

1982-1985 թթ. ծառայել է Երևանի ՆԳ վարչությունում, որպես քրեական հետախուզության բաժնի օպերատիվ-հետախուզական խմբի կրտսեր տեսուչ, ապա՝ ՊՊԾ միլիցիայի գնդի միլիցիոներ։

1985-1989 թթ.՝ ուսանել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձագույն քննչական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ և ստացել իրավաբանի որակավորում։

1989-1992 թթ.՝ Երևանի Լենինյան ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ։

Վովա Գասպարյան. Մենք չենք ուզում ...

1992-1992 թթ.՝ ՀՀ ՆԳ նախարարի օգնական, հատուկ հանձնարարությունների գծով օգնական, Կոտայքի և Աբովյանի ՆԳ բաժնի պետ։

1992–1993 թթ.՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար։

1993–1995 թթ.՝ Սևանի, այնուհետև էջմիածնի, Արմավիրի տարածքային ՆԳ վարչության պետ։

1995 թ.` այլ  աշխատանքի անցնելու կապակցությամբ  ազատվել  է ՆԳՆ համակարգից։

1995–1997 թթ.՝ ՀՀ զինվորական դատախազի առաջին տեղակալ, ապա ՀՀ զինվորական դատախազի պարտականությունների ժամանակավոր կատարող։

1997–2010 թթ.՝ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։

ՀՀ Նախագահի 2001 թ. օգոստոսի 16-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

2010-2011 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։

ՀՀ Նախագահի 2011 թ. սեպտեմբերի 3-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

ՀՀ Նախագահի 2011 թ. նոյեմբերի 1-ի  հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին։

1992-1995 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Վլադիմիր Գասպարյանի եզակի ...

ՀՀ Նախագահի 2016 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-գնդապետի կոչում:

Պարգևատրվել է՝
ՀՀ Նախագահի հրամանագրերով.

1998 թ.՝ «Արիության մեդալ»-ով,
2006 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,
2009 թ.՝ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով։
2000 թ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով։

Պարգևատրվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության և այլ գերատեսչությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից տրված մի շարք մեդալներով և այլ պարգևներով:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ...

Ամուսնացած է, ունի չորս երեխա, յոթ թոռ։

(Visited 103 times, 1 visits today)