Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել է խմել ադրբեջանական թեյ

Ռուսական НТВ հեռուստաընկերության եթերում յուրաքանչյուր շաբաթ ցուցադրվում է  Դիմակ հեռուստաշոուն, որի ընթացքում ժյուրիի անդամները փորձում են գուշակել, թե ով է այն անձը, որը դուրս է եկել բեմահարթակ և թաքնվել է դիմակի տակ:

Ժյուրիի անդամները ռուսական շոու բիզնեսի հայտնի մարդիկ են՝ Ֆիլիպ Կիրկորովը, Վալերիան, Տիմուր Ռոդրիգեսը, Ռեգինա Տոդորենկոն և Գարիկ Մարտիրոսյանը:

Հեռուստաշոուի գովազդատուներից մեկն ադրբեջանական թեյ արտադրող ընկերությունն է: Հաղորդման ընթացքում ժյուրիի անդամներին հյուրասիրում են հենց այդ թեյից:

Հեռուստադիտողները նկատել են, որ ադրբեջանական լոգոտիպով թեյնիկ և բաժակ է դրված ժյուրիի անդամներից յուրաքանչյուրի դիմաց, բացի Գարիկ Մարտիրոսյանից:

(Visited 37 times, 1 visits today)