ԲՀԿ-ից Մելքումյանը ասում է դիմակները թանկ են, գները ժողովրդի համար պիտի մատչելի լինեն , դե ցեմենտի գինը իջացրեք եթե էդքան մտահոգ եք ժողովրդի և տնտեսության համար

Ցեմենտի օլիգոպոլիստը, ով անցյալ տարի ամեն ինչ արեց, որ ցեմենտի գները չիջնեն Հայաստանում, էսօր իր ԱԺ-ում ծվարած ԺՈՂ-ի նախկին  դասախոսի բերանով 《բողոքում》 է դիմակների բարձր գնից, դիմակների, որոնց 90+ տոկոսը ներմուծվում է չինաստանից ու չինաստանում այսօր մեծածախ գինը առնվազն 100-150 դրամ է, չհաշված ՀՀ տեղադիրքի հետ կապված տրանսպորտային ծախսերը այս պայմաններում։Ցեմենտի գինը իջացրեք էդքան մտահոգ եք տնտեսությամբ. ամեն շինարարության մեջ փայ եք մտնում ձեր շինանյութով։Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննաչկամ ժամանակ այս հարցը բարձրացրել էր ՄելքումյանըՄենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք, որ մեր ժողովուրդն ի՞նչ գնով դիմակ ձեռք բերի՝  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:«Եթե օրը երեք անգամ 200-230-դրամանոց դիմակ պետք է օգտագործենք, դա նշանակում է, որ մեկ հոգին օրը մոտավորապես 20 հազար դրամ է օգտագործում: Երեք հոգանոց, չորս հոգանոց ընտանիքը, ընդունենք՝ 60 հազար դրամ: Հիմա սա նորմա՞լ երևույթ է: Այդ գումարները կա՞ն, թե՞ չկան»,- նշեց Մելքումյանը:Մելքումյանի խոսքով՝ արտակարգ դրության սկզբից դիմակի պահանջարկը կտրուկ աճեց՝ ավելացնելով նաև դրա գինը:«Երբ արտակարգ դրության ժամանակ պարտադրում ենք մի բան, պետք է վերլուծես՝ առաջարկը ոնց է գալիս դրան: Կարա դիմակը 1000 դրամ էլ լինի, 10 հազար էլ լինի: Պիտի համակերպվե՞նք դրա հետ: Իհարկե՝ ոչ: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղական դիմակի արտադրություն կա Հայաստանում: Պետք է հասկանալ՝ կարող է մի քանի օր հետո առաջարկն է ավելանում, գները սկսում են իջնել: Մեր նպատակն էն է, որ գները ժողովրդի համար մատչելի լինեն»,- նշեց Մելքումյան

(Visited 45 times, 1 visits today)