Արտակարգ դրության որոշումը, ըստ ամենայնի, կկայացնենք,15.00-ին արտահերթ նիստ. Փաշինյան

Այսօր՝ ժամը 15.00-ին, տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ կառավարությունում կայացած խորհրդակցությունից հետո:

«Եթե կառավարությունն ընդունի որոշում արտակարգ դրություն հայտարարելու մասին, իսկ այսօրվա մեր քննարկման ընդհանուր տրամաբանությունը, կարծես թե, այդպիսին էր, որ մենք այդ որոշումը կայացնենք: Կառավարության նիստում մանրամասն խոսակցություն տեղի կունենա, շատ մարնամասներ կհնչեն, որից հետո իրավունքի ուժով ԱԺ նիստ կհրավիրվի, որտեղ պատգամավորների հարցերին կպատասխանենք: Հնարավորություն կունենաք արձագանքել նաեւ քննադատություններին»,-ընդգծեց նա՝ հավելելով. «Արտակարգ դրության որոշումը, ըստ ամենայնի կկայացնենք, որն ուղղված կլինի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն»:

(Visited 25 times, 1 visits today)