Քնած ժամանակ կինը կուլ է տվել ամուսնական մատանին

Կալիֆոռնիա նահանգում կինը քնած ժամանակ պատահաբար կուլ է տվել ամուսնական մատանին:

Միացյալ Նահանգների բնակչուհին՝ Ջենկ Էվանսը, մղձավանջային երազ է տեսել, որում  հանցագործը հետապնդել է իրեն շքամուտքում: Կինը փորձել է փրկել ադամանդե մատանին և այն կուլ է տվել երազում: Այս մասին գրում է  The Mirror-ը:

Առավոտյան նա հասկացել է, թե իր հետ  ինչ է պատահել: Երիտասարդ ամուսնու հետ միասին գնացել է հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա ստամոքսից հետացրել են ադամանդե մատանին:

(Visited 115 times, 1 visits today)