Ապրիլի 23-ի աստղագուշակ․․․Կարիճ՝ ամեն ինչ չէ,որ կընթանա այնպես,ինչպես ակնկալում էիք

 

Ջրհոս
Պետք է լինեք շատ զգույշ և համբերատար: Լարված օր է, բայց իվիճակի եք հաղթահարել բոլոր դժվարությունները, խուսափել կոնֆլիկտնեից և կորուստներից, պահպանել լավ հարաբերություններ նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար ։ Հնարավոր է ունենաք տհաճ խոսակցություններ, քննարկեք իրադարձություններն ու իրավիճակները, որոնց մասին նախընտրում եք մոռանալ ։ Կարևոր է զգոն լինել ու չտրվել զգացմունքներին:Եթե թեկուզ մի փոքր տրվեք պահի ազդեցությանը, կանեք արաքներ,որոնց համար կզղջաք: Լսեք հին ծանոթների խորհուրդները:

Ձուկ
Օրը բարենպաստ, հագեցած և հետաքրքիր կլինի: Բազմաթիվ անակնկալներ են սպասվում: Չեն բացառվում անսպասելի նվերները: Կարելի է գնումներ կատարել, այդ թվում նաև չպլանավորված:Ինտուիցիան կհուշի, թե ինչպես տնօրինել գումարը, որքան արժե ծախսել, իսկ որքան կարելի է խնայել: Որոշ Ձկներ հնարավորություն կունենան բարենպաստ և խոշոր գործարքներ կնքել: Հնարավոր են չպլանավորված ուղևորությաններ: Դրանք ձեզ թույլ կան օգտակար տեղեկություններ ստանալ և ծանոթանալ անսովոր, նույնիսկ ականավոր մարդկանց հետ: Օրը հարմար է նաև ուսման և ինքնակրթության համար:

Խոյ
Փորձեք ավելի քիչ անհանգստանալ: Մի՛ հուզվեք և մի՛ շտապեք: Այնքան էլ բարենպաստ օր չէ: Հարմար չէ կարևոր գործերի համար:Օրվա ընթացում սովորականից շատ խոչընդոտների կհադիպեք, որոնք միանգամից չի հաջողվի հաղթահարել: Այնուամենայնիվ, դուք համառ կգտնվեք և անպայման կհասնեք ձեր նպատակներին ։ Հիշեք, որ հիմա շահավետ չեն հանգամանքները փոխելու փորձերը: Ավելի լավ է մի փոքր նահանջել և սպասել:Պետք չէ մեկնել ուղևորության, հատկապես, եթե դրանք անսպասելի են և պետք է արագ պատրաստվեք : Ցանկալի չէ ճամփորդել մենակ:

Ցուլ
Այսօրվա դժվարությունները չարժե սրտին մոտ ընդունել: Դրանք ժամանակավոր բնույթ են կրում և շուտով կմնան անցյալում: Օրվա առաջին կեսին հնարավոր են ինչ-որ խնդիրներ և թյուրիմացություններ, սակայն դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, այնպես որ՝ անհանգստանալու կարիք չկա ։ Շրջապատը սովորականից ավելի շատ է խառնվում ձեր գործերին: Երբեմն դա օգնում է, , բայց ավելի հաճախ նյարդայնացնում է: Փորձեք հույզերին ազատություն չտալ: Վեճերն ու կոնֆլիկտները հիմա տեղին չեն: Իրավիճակի փոփոխությունը օգտակար կլինի: Հիմա ձեզ անհրաժեշտ չեն նոր տպավորություններ:

Երկվորյակ
Բարենպաստ օր է հանգստի, ընկերներական հանդիպումների և զվարճալի ուղևորությունների համար: Ձեզ սպասվում են բազմաթիվ նոր տպավորություններ ու վառ հույզեր: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց հետ շփումը կօգնի ընդլայնել աշխարհայացքը, շատ բաների նորովի նայել: Հնարավոր են ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Օրը հարմար է ֆինանսական և գույքային հարցեր քննարկելու,ինչպես նաև պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփվելու և փաստաթղթերի հետ աշխատելու համար: Ձեզ հաջողվում է կատարել աշխատանքը, որը պահանջում է առավելագույն ուշադրություն: Այն ձանձրալի չի լինի:

Խեցգետին
Շատ բաներ ավելի հաջող կընթանան քան դուք սպասում էիք: Չեն բացառվումխոշոր դրամական ձեռքբերումները, այդ թվում նվերներ, որոնք ձեզ շատ կուրախացնեն ։ Խեցգետինները, որոնք կենտրոնացած են աշխատանքի վրա, կկարողանան մեծ հաջողությունների հասնել: Նաև հնարավորություն կունենաք կայուն եկամտի նոր աղբյուր գտնել: Հնարավոր է է ինչ-որ անսպասելի, հետաքրքիր գործեր առաջանան և դուք դրանց առավելագույն ուշադրություն կհատկացնեք, մի կողմ թողնելով մնացածը: Հեշտ կլինի լեզու գտնել կանանց հետ, կուրախացնեն ընկերուհիների հետ հանդիպումները ։ Արժե նրանց հետ գնումների գնալ,կարելի է հաջող գնումներ կատարել:

Առյուծ
Դժվար թե այսօր լուրջ խնդիրների բախվեք, սակայն մանր թյուրիմացություններից չի հաջողվի խուսափել ։ Սովորականից ավելի հաճախ են ընտանեկան կոնֆլիկտները: Հեշտ չի լինի նաև ընկերների հետ լեզու գտնելը: Դուք հեշտությամբ եք տրվում սադրանքների, հաճախ սխալ եք ընտրում դաշնակիցների, վստահում եք նրանց, ովքեր արժանի չեն: Փորձեք օրը առավելագույնս հանգիստ անց կացնել, հնարավորինս խուսափելով լուրջ ծանրաբեռնվածությունից և սթրեսային իրավիճակներից: Ավելի լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումերը: Չեն բացառվում անհաջող գնումները, ֆինանսական կորուստները: Հարկավոր է զգույշ լինել կանանցից:

Կույս
Օրվա սկզբին կարող են որոշ դժվարություններ առաջանալ, բայց դուք արագ կհաղթահարեք դրանք: Որոշ հարցերի հաջող լուծումներ կգտնեք, որոնք վերջերս անհանգստացրել են և՛ ձեզ, և՛ ձեր սիրելիներին: Դժվար իրավիճակներում դուք կգտնեք անսպասելի և համարձակ լուծումներ,որոնք կհիացնեն շրջապատին: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Կուրախացնեն նորությունները, որոնք վերաբերում են ընտանիքի անդամներին կամ ձեզ համար թանկ մարդկանց: Օրվա երկրորդ կեսը հարմար է ցանկացած կարևոր հարց քննարկելու համար, քանի որ այդ ժամանակ ավելի հեշտ կլինի հանգստություն պահպանել:

Կշեռք
Օրը բավական բարդ է ։ Ժամանակն է կատարել խոստումները, որոնք նախկինում տվել էիք: Դա հեշտ չի լինի և ավելի շատ ջանքեր կպահանջվեն,քան պատկերացնում էիք: Բայց կա նաև մեկ այլ կողմ: Այն, ինչ այսօր կսովորեք, անպայման պետք կգա մոտ ապագայում: Հնարավոր է հասկանաք,որ նախկինում սխալ եք արել և այլևս չեք կրկնի ձեր սխալները:։ Չեն բացառվում ֆինանսական կորուստները, անհաջող գնումները: Դրամական հարցերում ավելի լավ է առաջնորդվել ինտուիցիայով,քանի որ կողմնակի խորհուրդները հազվադեպ են օգտակար լինում: Հարմար օր է մտերիմների հետ կարևոր թեմաներ քննարկելու համար:

Կարիճ
Ամեն ինչ չէ,որ կընթանա այնպես,ինչպես ակնկալում էիք: Ստիպված եք հարմարվել նոր հանգամանքներին, իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել,որոնք ձեզ այնքան էլ հաճելի չեն: Շրջապատը սովորականից շատ է խառնվում ձեր գործերին՝ տալով անհարմար հարցեր: Փորձում եք պաշտպանել ձեր շահերը, սակայն ոչ միշտ է ստացվում անել դա նրբանկատորեն , ուստի կարող են առաջանալ կոնֆլիկտներ: Հատկապես դժվար կլինի լեզու գտնել երիտասարդ կանանց հետ: Նրանք կարող են քննադատել ձեզ, մեղադրել այն բաներում, ինչ չեք արել, ներկայացնել բողոքներ: Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր հայտնի են իրենց բամբասկոտությամբ: Այդպիսի մարդիկ կարող են փչացնել ձեր հեղինակությունը:

Աղեղնավոր
Հարմար օր է կարևոր որոշումներ կայացնելու համար: Դուք իրատեսորեն եք նայում շատ բաների, հասկանում եք, ինչը կարող է օգուտ բերել, իսկ ինչը ՝ ոչ, և ոչ ոքի թույլ չեք տալիս ձեզ մոլորության մեջ գցել: Եթե գործերում առաջանում են դժվարություններ, դուք չեք խառնվում, այլ հանգիստ միջոց եք փնտրում բոլոր խնդիրները լուծելու համար: Նման մոտեցումը շատ է դուր գալիս մարդկանց, և նրանք հաճույքով օգնում են ձեզ ։ Հնարավոր են հաճելի նորություններ հեռվից: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալներներն ու խոստովանությունները:

Այծեղջուր
Որպեսզի հասնեք հաջողության, ձեզ անհրաժեշտ են օգնականներ ու դաշնակիցներ: Ցավոք,այսօր հեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ և պայմանավորվել նրանց հետ համատեղ գործողությունների մասին: Դուք վստահ եք ձեր ճշմարտացիության մեջ և հակված չեք հետաքրքրվել ուրիշի տեսակետով, իսկ դա ամենակառուցողական դիրքորոշումը չէ: Անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել ֆինանսների և գույքի հետ կապված ցանկացած հարց լուծելիս: Այստեղ պետք չէ ակնկալել հաջողություն և բարենպաստ հանգամանքներ: Օգտակար կլինի նախկինում ստացած փորձը: Եթե ճիշտ եզրակացություններ անեք նախկինում կատարած սխալներից, ապա հիմա կարող եք ճիշտ որոշումներ կայացնել:

(Visited 275 times, 1 visits today)